Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը հայրենիք է, մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ։
Անկախության տոնի առիթով ռազմական օդանավերը տոնական թռիչք կատարեցին Երևանի երկնքում:
Նման նախաձեռնության կյանքի կոչվելու համար խթան է հանդիսացել վերջին ժամանակներում բուժաշխատողների հանդեպ իրականացվող աննախադեպ ճնշումները, իրավունքների ոտնահարումները, մասնագիտական դիրքորոշման և տեսակետի արտահայտման համար հետապնդումներն ու հալածանքները։
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել անկախության 29-րդ տարեդարձի առիթով:
Հարուստ և գունեղ շոուի հեղինակը աուդիովիզուալ արվեստի բնագավառում Բրազիլիայի առաջատար մասնագետ Ժոդելի Լարշերն է:
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով Թբիլիսիի հեռուստռաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանդեոն:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 21։25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Փորձությունների պահերին է, որ մեր անօգնական ձեռքերն ուղղվում են դեպի այն Խաչը, որ կրում ենք մեր հոգիներում ու սրտերում։ Եվ հենց այդ ժամանակ է, որ մեզ համար կրկին բացահայտում ենք ամենազոր, ամենափրկիչ Խաչի զորությունը՝ մշտապես օգնական, պահապան։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Բարկությունը յոթ մահացու մեղքերից մեկն է:
Մի քանի պրոֆեսինալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացանք, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում:
«Թունավորվածներից 25-ը բուժաշխաատող են, 8-ը պացիենտ: Նրանց վիճակն այս պահին լավ է»:
Կորոնավիրուսի դեմ պայքարողներ բժիշկները հույս ունեն, որ քաղաքացիները կշարունակեն սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել և կօգնեն իրենց միասին հաղթել այս «պատերազմ»-ում։
«Ասում է՝ արդեն մի քանի անգամ երազում Արթուրին է տեսնում, նա երկնքում ճախրում է. «Երեխաս երազ է գալիս, ասում է՝ մամա, սերժանտները, աֆիցերներն են արել, ինչի՞ համար, իմ մինուճար որդին էր։ Հիմա ես միայնակ եմ, ու որքա՞ն կարող եմ իմ մեծահասակ ծնողներին խնդրել, որ ինձ օգնեն, ես ոչինչ չեմ ուզում, իմ բալին եմ ուզում՝ գտեք, բերեք։ 9 ամիս է՝ հոգեկան եմ դարձել, բալես ինձ երազում ասում է, որ հեռու չգնամ՝ սերժանտներն են արել»։
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն անդրադառնալով թվարկած խնդիրներին՝ ասաց. «Եթե ամեն տեղ սենյակ է եղել, ավագանու կողմից հաստատված գին կա՝ տրվել է վարձով: Բայց քանի որ սենյակի վիճակը վատ էր՝ ասացի, որ, եթե նույնիսկ վերանորոգեք, կմնաք այնքան ժամանակ, ինչքան պետք է: Հետագայի համար էլ բան չենք խոսել, որովհետև ասաց՝ իմ սենյակում պետք է ջուր լինի, և այլն, ես էլ պատասխանեցի, որ ամբողջ համայնքապետարանում սանհանգույցը շենքի վերջնամասում է, ընդհանուր է, առանձին ոչ մի սենյակում նման բան չկա: Ասաց՝ ձե՞ռք եք առնում ինձ, բա էլ ի՞նչ եք առաջարկում: Ասացի՝ հիմա դա է, գնա, նայիր՝ տես հավանո՞ւմ ես, թե՞ ոչ: Նայել էր ու հեռացել՝ առանց որևէ խոսքի»:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20։03-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղում այրվում է անասնակեր:
Այն կարող է դրսևորվել ամենատարբեր կերպերով, սակայն էությունը մեկն է՝ գերագնհատել սեփական հնարավորություններն ու թերագնահատել այլոց՝ կարծելով՝ բոլորից ու ամեն ինչից վեր իր անձն է:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Արարատի մարզում գործող «Արարատ Ֆրութս» գյուղմթերքի շուկայում այսօր մեծ շուքով նշվեց «Բերքի տոնը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Սեպտեմբերի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47431 դեպք, որոնցից 42608-ն` առողջացած, 930-ը` մահվան ելքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մարդկանց ոստիկանության և այլ պետական մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու վերաբերյալ ստացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում պարտադիր ստուգման առարկա դարձնելու, բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու, իսկ բավարար ապացույցների ձեռքբերման պայմաններում նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությունը:
RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 431-ի:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Նորամարգ գյուղի 56-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում: