Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7․8 հա տարածքում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2․5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արագածոտնի մարզի Ոսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհին՝ 1 հա,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Մասիս քաղաքում՝ 300 քմ, Արևշատ գյուղում՝ 200 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1 հա, 800 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1 հա, 800 քմ, 500 քմ, Ջրվեժ գյուղում՝ 700 քմ,
Տավուշի մարզի Մովսես գյուղում՝ 1 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7․8 հա: