Բաժիններ՝

Մանրամասներ՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 20 մարդ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, 2 մարդ՝ Վանաձորի բժշկական կենտրոն։

«Արմենպրես»ի հետ հեռախոսազրույցում՝ Սպիտակի ԲԿ-ից հայտնեցին, որ իրենց մոտ գտնվող տուժած անձանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեր հիվանդանոց է տեղափոխվել 20 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Տուժածներն ունեն թեթև վնասվածքներ, կոտրվածքներ։ Նրանցից մի քանիսը թեթև շոկային վիճակում են»,- ասացին Սպիտակի ԲԿ-ից և հավելեցին, որ այս պահին բոլորը ստանում են բժշկական օգնություն։

Վանաձորի ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխվել է երկու անձ, որոնց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

«Մեզ մոտ երկու կին են տեղափոխվել, նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա։ Գլխի շրջանում են հարված ստացել, ռենտգեն հետազոտություն են անցնում»,- ասացին Վանաձորի ԲԿ-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս