
«2 տասնյակ է և ընդամենը երեք բարդացում ունենք, ոչ ավել». Դավիթ Տոնոյանը` Զինված ուժերում կորոնավիրուսի դեպքերի մասին

«Ունենք և´ վարակվածներ, և´ մեկուսացվածներ: Նաև ունենք ռիսկային խմբի անձնակազմ, որը գտնվում է տանը»,- «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Շատ մեծ նվազում է մեկուսացումների և ինքնամեկուսացումների. կարծում եմ, եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են, որ անգամ խոսելն է ամոթ»,- հավելեց Տոնոյանը:
Հարցին, թե Զինված ուժերում որքա՞ն դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Հիմնականում դա մեր երևանամերձ, և նախկին օջախների զորամասերն են. 2 տասնյակ է և ընդամենը երեք բարդացում ունենք, ոչ ավել՝ ոչ վտանգավոր, անգամ ոչ միջին ծանրության»: