Երեւան քաղաքի քննչական վարչությունից պաշտոնյա է գործուղվել Արաբկիրի քննչական բաժին՝ հսկողության տակ պահելու քաղաքական հնչեղություն ստացած քրեական գործերի քննությունը։
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: Օրակարգում կա 6 հարց: Ավագանու նիստը հերթական անգամ կայանում է քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ավագանու բոլոր անդամները պարետատան ցուցումներով դիմակ են կրում:
Առանց դիմակի ԱԺ նիստին մասնակցելու համար Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվեց նախազգուշացում
Որպես անկախ ստեղծագործող, որպես երաժշտական արվեստի ներկայացուցիչ, որպես մարդ, որ, կարծում եմ, որոշակի ներդրում ունի հայկական երաժշտարվեստի մեջ, ուզում եմ անկեղծորեն կիսվել մի իրողությամբ, որ միշտ զգացել եմ, բայց ազդեցությունը երբեք այսքան մեծ ճնշվածության չի հասցրել ինձ (և ոչ միայն ինձ):
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսաուղերձով հայտնում է, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:
Մայիսի 25-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Կորոնավիրուսի տարածման տեմպերն ահագնանում են։ Իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս, սակայն պայքարը կազմակերպելու առումով նոր քայլեր չեն ձեռնարկվում։
Ոչ վաղ անցյալում, երբ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ, այդ քայլը բացատրեց մարզում «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու» հանգամանքով։
Մայիսի 25-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Պարետ Տիգրան Ավինյանի՝ մայիսի 25-ի N 92 որոշմամբ սահմանվել է դիմակներ կրելու փոփոխություններ։
Մայիսի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գրպանահատության վերաբերյալ ահազանգ էր ստացվել։
Լույս աշխարհ գալով՝ մարդ ունենում է երջանիկ լինելու համար ամեն ինչ ՝ զգացմունքներ, բանականություն, ժամանակ, սեր․․․
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին կդադարեցվի:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 07.00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 127-330 համարների, Արտաշատի խճուղու և Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը
Հայաստանում մենք չունենք նման պայմաններ. չունենք դիահերձարան՝ կահավորված անհրաժեշտ ախտորոշիչ սարքավորումներով: Եթե նույնիսկ այս պահին հյուսվածքն ուղարկենք կենտրոնացված հիվանդությունների վերահսկման լաբորատորիա, իրենք նույնպես չեն կարող այդ թեստավորումն անել, որովհետև հյուսվածքների վրա ՊՇՌ ռեակցիա կատարելը պահանջում է հատուկ նյութեր և հատուկ պրոտոկոլներ անալիզների, որոնք հասանելի չեն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր աշխատանքներն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը:
Այսպես՝ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2010թ. ապրիլ ամսից զբաղեցնելով վերոնշյալ պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է մի շարք յուրացումներ:
Մայիսի 25-ի ժամը 12․00-ին ստացված տեղեկատվության համաձայն, Երևանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված վերահսկողության (մշտադիտարկման) արդյունքում՝ ՀՀ պարետի 03.05.2020թ. «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել:
Գյուղատնտեսության մեջ գիտելիքը բազմաթիվ խնդիրներից մեկն է, բայց ոչ այս օրհասական պահի ամենակարևոր խնդիրը: Գիտելիքի պակասը միշտ էլ զգացվում է, և ոչ միայն՝ գյուղատնտեսության ոլորտում, այլ՝ բոլոր բնագավառներում: Այսօր շատ գերատեսչությունների ղեկավարներ, երկրորդ-երրորդ դեմքեր՝ ոչ միայն կառավարման փորձի, այլև՝ գիտելիքի պակաս ունեն: Ասել՝ գիտելիքը գյուղատնտեսության ամենաառաջնային խնդիրն է, թույլ տվեք համաձայնել վարչապետի հետ այնքանով, որ խնդիրներից մեկը կարող է լինել: Գյուղատնտեսության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացել են շատ վաղուց, և խնդիրներ, որոնք առաջանում են ամեն պահի:
ՀՀ ոստիկանության կայքէջը հայտարարություն է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից
ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժ.պ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ես խոստացել էի անդրադառնալ շատ կոնկրետ հարցերի՝ ինչո՞ւմն է Մինասյանի մեղադրանքի մեխը, և ինչո՞ւ Թունյանի մեկնաբանությունը դրա հերքումը չէ»:
Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու ռեանիմացիոն հնարավորությունների սպառումը խոսում են ծայրահեղ ծանր իրավիճակի մասին (նախարար Թորոսյանի հայտարարությամբ՝ ընդամենը 32 ազատ տեղ մայիսի 24-ի դրությամբ)։ Վարչապետ Փաշինյանի կոչը՝ դիմակներ կրելու, դիմակների կրման պայմանների խստացումը չափազանց ուշացած քայլ է և ստեղծված իրավիճակի վրա չի կարող ունենալ էական ազդեցություն։ Իշխանությունները տապալել են համավարակի դեմ պայքարը գրեթե բոլոր մակարդակներում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղի է ունենում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստն անցկացվում է դռնփակ:
Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 23 տրանսպորտային միջոց: