«Բովանդակության հետ կապված մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ». Մխիթար Հայրապետյանը՝ հանձնաժողովի փակ նիստի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեղի է ունենում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստն անցկացվում է դռնփակ:

Նիստի օրակարգում մեկ հարց է՝ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության  խնդիրների վերաբերյալ:

Քիչ առաջ մի քանի րոպեով նիստի մասնակիցները դուրս եկան ընդմիջման, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ նիստի ավարտին հավանաբար հանդես կգան հայտարարությամբ: «Ասեմ, որ բովանդակության հետ կապված մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ նիստը դռնփակ է»,- նշեց Մ. Հայրապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031