Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդն արգելափակվել է մեքենայում․ նրա վիճակը գնահատվում է ծանր
Մայիսի 25-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մայիս Մ․, ծնված 1993 թ.) բախվել է «IVEKO» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Խաչատուր Գ․, ծնված 1966 թ.), ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է մեքենայում։
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։