«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 19-ին իրականացրել է Դուբայ-Երևան հատուկ չվերթ։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը Հայաստանում որպես կանոն շոգ է լինում, իսկ այօր շատ-շատ շոգ է:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
«Ինձանից ներողություն խնդրելու պահանջը տեղում կատարվեց։ Ինձ համար հոգեբանորեն շատ դժվար էր լսելը, թե ինչպես է իմ հայրիկի տարիքի մարդն ինձանից խեղճացած ներողություն խնդրում։ Ես ևս վարորդից ներողություն խնդրեցի, որ իրեն նման իրավիճակի մեջ եմ դրել, բայց հանգամանալից բացատրեցի, որ անկախ անձնական որևէ անհարմարությունից՝ իմ գերանհանգստությունը վարակվելու բոլոր հնարավոր ռիսկերը կանխելն է։ Մենք իրար հասկացանք․․․ ոստիկանությունը բավականին օպերատիվ արձագանքեց, հուսով եմ՝ մինչև վերջ հետևողական կլինեն․․․»,- գրել էր նա:
Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Տավուշի մարզի Բերդ քաղաքից ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով ադրբեջանական բանակի կողմից հրետակոծված «Տեվուշ տեքստիլը», որը դիմակներ է արտադրում։
Հուլիսի 19-ին, ժամը 19:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
Ռիգայի առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հուլիսի 17-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանի կողմից մատուցվել է պատարագ և կատարվել հոգեհանգստյան կարգ:
Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Ես չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, ինչի՞ համար խնդրեմ։ Ցավում եմ մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների համար, կորուստը մեծ է, բայց ես նրանց զոհեր չեմ համարում, նրանք պայքարել են աթոռի համար։ Սանդղակին դնել սահմանում զոհվածներին և քաղաքում զոհվածներին, մեղմ ասած, տեղին չէ։ Ումից պետք է ներողություն խնդրեմ, երբ սպանողը չկա, բայց զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրա՞մ են տալիս։ Մեր պահանջն էր, որ զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ պետք է լինի պատշաճ վերաբեմունք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տիկին Մարգարիտան։
Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։
Գիշերը՝ ժամը 3-ի 4-ի սահմաններում կրակոցների ձայները լսվում էին, դրանք բնակավայրերի ուղությամբ չեն եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը:
Իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների տարհանում։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Առաքել Մովսիսյանի որդու` Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը հուլիսի 18-ին դատարանից ստացել է իր պաշտպանյալի իրավունքների և օրինական շահերի խախտումն արձանագրած որոշումը, որը կից գրությամբ ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին` խնդրելով կատարել դատարանի որոշման պահանջը։
Սա Սիրուշոյի՝ հանրությանը ներկայացրած անիմացիոն տեսահոլովակի երգի խոսքերն են: «Մհեր» երգը տեղ է գտել «Արմատ» ձայնասկավառակում, որտեղ հիմնականում ռազմահայրենասիրական ստեղծագործություններ են:
Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Բերդ համայնքում և սահմանամերձ գյուղերում հնարավորություն ունեն ակտիվորեն ներգրավվելու տնտեսական կյանքի, առօրյայի մեջ։
Տեսնես ինչ ֆաբրիկաներում են բուծվել այս տեսակները, որ անգամ պատերազմը չի կարող նրանց հետ կանգնեցնել սեփական շահը գերադասելու մոլուցքից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացող բազմաթիվ հայրենակիցների նամակների և դիմումների, հորդորում է նվիրատվությունները կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Կուբայի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հայտարարելուց հետո անցած հինգ տարիներին եղել է սոսկ ժամանակավոր ջերմացում, իսկ հարաբերությունները, ավելի շուտ, գտնվում են ազատ անկման վիճակում, այն կարող են կանգնեցնել Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները, կարծում են փորձագետները, որոնք մասնակցել են ՌԻԱ Նովոստիի հարցմանը:
Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսևորումներին: Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում են իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին:
Հուլիսի 19-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել են 7.62 մմ տրամաչափի երկու կրակված պարկուճ, ինչպես նաև՝ արնանման հետքեր:
Հուլիսի 19-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։
Հուլիսի 19-ին, ժամը 17:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակա լողափում մոտորանավակը բախվել է ժայռաբեկորին և քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է, թե ինչ է նախատեսվում անել Շիրակի մարզում:
Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։
Հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի «Տիգրան Մեծ» հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում անդրադարձել է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել Տավուշի սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: