Բաժիններ՝

Փաստարկված տեղեկատվություն է շրջանառվում, որ տեղամասային կենտրոններում դիտավորությամբ հատուկ նշանառումներ են իրականացվել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների քվեաթերթիկների վրա․ Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ.
Վաղը վճռորոշ օր է:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնն/International Center on Development of Parliamentarism իրականացնելու է դիտորդական առաքելություն:
Փաստարկված տեղեկատվություն է շրջանառվում, որ այսօր տեղամասային կենտրոններում քվեաթերթիկները դասավորելիս դիտավորությամբ հատուկ նշանառումներ են իրականացվել՝
«6» համարակալմամբ «Պատիվ ունեմ» դաշինքի և
«24» համարակալմամբ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա:
Քվեարկության ընթացքում քվեաթերթիկների փաթեթը ստանալիս՝ ուշադրությամբ զննեք ձեր նախընտրած ուժի քվեաթերթիկը մինչ ծրարի մեջ տեղադրելը, և, եթե նկատեք անգամ ավելորդ կետի տեսքով նշանառում որևէ քվեաթերթիկի վրա, փորձեք տեսանկարահանել այն, այնուհետև՝ տեղամասային հանձնաժողովից պահանջեք փոխարինել այն նոր քվեաթերթիկով:
Շրջանառվեցին նաև հատակային հատվածում անցքեր արված քվեատուփի նկարներ:
Ցանկացած իրավախախտում նկատելիս, կասկածելի իրավիճակի առերեսվելիս, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 077111118 հեռախոսահամարով կամ ֆեյսբուքի միջոցով, կամ այլ եղանակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս