Հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի «Տիգրան Մեծ» հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում անդրադարձել է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել Տավուշի սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Դերասան Թոմ Հենքսը հարցազրույցներից մեկում խոսել է կորոնավիրուսային վարակի ախտանիշների մասին` աելով, որ ինքն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել էին Ավստրալիայում: Ռիտան, Թոմի խոսքով՝ բարձր ջերմություն է ունեցել, կորցրել է հոտի և համի զգացողությունը:
2020 թվականին զբոսաշրջիկների համար ամենաապահով երկիրը Քաթարն է դարձել, հայտնում է Numbeo վերլուծական ծառայությունը: Առաջին տեղում Քաթարն է (հարյուրից 88,1 միավոր), երկրորդում ՝ Թայվանը (84,7 միավոր), երրորդում՝ ԱՄԷ-ն (84,5 միավոր): Այնուհետև գալիս են Վրաստանը, Օմանը, Հոնկոնգը, Սլովենիան, Մեն կղզին, Շվեյցարիան և Ճապոնիան:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հուլիսի 19-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
ՀՀ զինված ուժերը տեխնիկապես մշտապես հնարավորություն ունեցել են հարվածներ հասցնելու Ադրբեջանի ենթակառուցվածքներին, սակայն Հայաստանը երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն: Հրավիրված ճեպազրույցին նման հայտարարություն արեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կիրակի օրը` հուլիսի 19-ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով եպիսկոպոսական Պատարագին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցել ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ նահատակված`ՀՀ ԶՈւ մայոր Գարուշ Համբարձումյանի, ՀՀ ԶՈւ կապիտան Սոս Էլբակյանի, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հոգիների խաղաղության համար:
Հուլիսի 19-ին, ժամը 12:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի լողափի մոտ մոտորանավակը բախվել է քարին, կա տուժած:
Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ 61 «կողմ», 1 «դեմ» և 20 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:
«Հայրենասիրությունը այն է, երբ չծառայած և մեր հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցող երկրիդ ղեկավարի ուղիղ հրահանգով դատում են հերոս հորդ, իսկ դու նույն այդ օրը սահմանին անձնուրաց կռիվ ես մղում թշնամու դեմ: Խոսքը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին է»:
Հուլիսի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու։
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Միքայել Մանրիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Ոստիկանությունը և քաղաքապետարանը Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առևտրականներին թույլ չեն տալիս աշխատել, վերջիններս բողոքում են արգելքի դեմ. ուղիղ. Tert.am:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 19-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազնգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 18-ին, ժամը 21։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա գազի արտահոսք:
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 1 քաղաքացու մոտ, ով Ստեփանակերտի բնակիչ է՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
Հուլիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34877 դեպք, որոնցից 23294-ն` առողջացած, 641-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10737 պացիենտ:
Հուլիսի 18-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղի կամրջի մոտ՝ ջրաղացների մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վազորդի վրա։
Հայաստանում հուլիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34877-ի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք՝ Գոմշասար (բարձրությունը՝ 3,724 մ):
Հուլիսի 18-ին, ժամը 18։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից և նշում, որ մեծ է կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը: