Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 60, մահվան՝ 3 նոր դեպք․

Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 60 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 227-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4498 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1095 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5593-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 50 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 049, փաստացի բուժվողներինը՝ 2578 (մեկ օրում ավելացել է 7-ով): Մեկ օրում արվել է 4410 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 149 863 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս