Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 770-ով, դա նվազագույնն է հուլիսի 6-ից ի վեր: Ընդամենը քովիդ է ախտորոշվել 6 006 536 մարդու մոտ, հուլիսի 20-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Հարաբերկական արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել է 0,4 տոկոս: Մասնավորապես, Մոսկվայում մեկ օրում կորոնավիուսով է վարակվել 3 188 մարդ, դա նվազագույն մեծությունն է հունիսի 6-ից ի վեր: Ընդամենը քաղաքում հայտնաբերել են 1 470 330 վարկակվածներ համավարկի սկզբից ի վեր:

Մեկ օրում մահացու վախճաննեի թիվն աճել է 784-ով՝ մեկ օր առաջվա 719-ի դիմաց, մինչեւ 149 922՛ Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 2,5 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 22 218-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 5 382 213 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի 89,6 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս