Բաժիններ՝

Նոր բնակարան՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին

ԵՊՀ շրջանավարտների միավորումը (նախագահ Արսեն Քարամյան), ՀՀ երրորդ նախագահ, Միավորման պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կառուցված բազմաբնակարան համալիրում (Զեյթուն 3) բնակարան նվիրաբերեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին:

Բնակարանի բանալիների և սեփականության վկայականի հանձնման արարողության ժամանակ, որին ներկա էին հերոսի ընտանիքի անդամները, Ա. Քարամյանը դիմելով հերոսի մորը՝ տիկին Գայանեին ընդգծեց. «Դուք որպես մայր Ձեր ամենաթանկն եք նվիրաբերել մեր երկրին ու ժողովրդին, և այն ինչն այսօր անում ենք որևէ դեպքում չի կարող համարվել փոխհատուցում. սա ապրողներիս պարտքն է, պատիվն ու արժանապատվությունը»:

Միավորման նախագահը միաժամանակ հույս հայտնեց, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման օրինակին կհետևեն նաև այլ կառուցապատողներ և կաջակցեն մեր նահատակված հերոսների ընտանիքներին՝ բնակարանային խնդիրների լուծման գործում:

Ադամ Սահակյանը հերոսաբար զոհվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում:

2016 թվականի ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ադամ Սահակյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Հավերժ փառք և խոնարհում` հայրենիքի համար նահատակված մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս