
Հրդեհ Նոյակերտ գյուղում

Հուլիսի 20-ին, ժամը 19։16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 21։17-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 200 քմ), խոհանոցի գույքը (մասնակի) և կենցաղային իրեր։