2020թ. մայիսի 23-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչի հետ, որի ընթացքում ձեռքերով և փայտով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի տարբեր հատվածներին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Մարտունու շրջանային բուժմիավորում տեղափոխված Ճարտար քաղաքի բնակիչը մահացել է:
Արագության փոփոխությունը հիմնականում վերաբերում է Իսակովի և Մյասնիկյան պողոտաներին, Թբիլիսյան խճուղուն, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի, Սարալանջի փողոցներին և Աշտարակի խճուղուն։ Նախկինում նշված ուղղությունների վրա 70-80 կմժ արագություն էր, սակայն այժմ առավելագույն արագությունը միայն 60 կմժ է։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն համայնքում գտնվող 68ա և 66/1 հանրակացարանների բնակիչները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին, երբ տեղի է ունենալու Երևանի ավագանու նիստը, գնալ քաղաքապետարան: 168.am-ի հետ զրույցում ասաց հանրակացարանի բնակիչներից մեկը:
«Մարտ ամսին դակումենտների համար եկել եմ Հայաստան, 2 երեխաներս ու կինս Մոսկվայում են, այստեղից պարտք եմ անում, ուղարկում, տան վարձը տալիս են»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Անդրանիկ Սիմոնյանը, որը հազարավոր քաղաքացիներից մեկն է, որ եկել է Հայաստան և չի կարողանում վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները:
Այսօր առավոտից ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիաներ էին իրականացնում: Ցուցարար մի կին արցունքն աչքերին լրագրողներին պատմեց, որ առավոտյան Կառավարության առջև ակցիայի գալու ճանապարհին ընկել և կոտրել է թևը:
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն առավոտից բողոքի ակցիաներ են անում: Վերջնակետը կառավարական առանձնատունն էր: Ցուցարարները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ վերջինն այսօր Տավուշի մարզում էր:
Ալկոհոլի գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կալանավորվել է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ա. Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյան:
Այսօր առավոտից բողոքի ակցիաներ իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները կառավարական առանձնատան մոտ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պետական եկամուտների կոմիտեի hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օրերս բացահայտվել է տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ազգությամբ հայ, 50-ամյա ՌԴ քաղաքացու կողմից վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակության դեպքերի մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնությունում տարիներ առաջ տեղի ունեցած դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Եկել եմ անձնագիրս փոխելու, մնացել եմ այստեղ». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից՝ Ռոզա Մելքոնյանը: Այսօր առավոտից Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ավտոերթ էին անում, ապա բողոքի ակցիա Կառավարության, Ռուսաստանի դեսպանատան դիմաց, հետո շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն: Պահանջում են Կառավարությունից, ՌԴ դեսպանատնից պայմաններ ստեղծել, որ վերադառնան Ռուսաստան:
Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ սեպտեմբերի 7-ին անցկացվել են համալիր մարզումներ:
Այսօր առավոտից Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ավտոերթ էին անում, ապա բողոքի ակցիա Կառավարության, Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն: Նրանք ցանկանում են վերադառնալ Ռուսաստան: Պահանջում են Կառավարությունից դիվանագիտական կապերն օգտագործել և վերադարձնել իրենց աշխատանքին ու ընտանիքներին: Ցուցարարներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հունվարին ամուսնու հետ եկել են Հայաստան՝ բուժման նպատակով, և չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքի մոտ:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14։07-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստցավել, որ 6-րդ ուղեկալ տանող ավտոճանապարհին ցուլն ընկել է ջրհորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կրկնայց է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այգիներում։
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս են բերել կոմայից և անջատել թոքերի արհեստական օդափոխության սարքից:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա սեպտեմբերի 7-ին 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները սպասարկող թվով 10 տրանսպորտային միջոցի գործունեություն։
Այդ «ոսկե կանոններից» է այն, որ անձին ազատությունից զրկելիս պարտադիր պետք է պարզաբանվի ազատությունից զրկելու պատճառը։ Պարտադի՛ր պետք է պարզաբանվի, թե ի՞նչ հանցանքի կամ զանցանքի մեջ է նա կասկածվում։
«Դպրոցներ կան, որոնք խնայված միջոցներ ունեն, հնարավորություն ունեցել են, ձեռք են բերել, դպրոցներ կան, որ չունեն, կամ ավելի պակաս ունեն: Հատկացված միջոցները փոխանցվելու են մարզպետարաններին, իրենք էլ, կարիքները գնահատելով, տրամադրելու են դպրոցներին այն սահմանաչափով, որով նշված է: Երևանի պարագայում գումարը տրամադրվելու է՝ կախված դպրոցների ենթակայությունից»,- ասաց Կամավոսյանը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 10։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ներկա փուլում վարսավիրանոցները և գեղեցկության սրահները գործուննեություն պետք է իրականացնեն պարետի հաստատած կանոնների պահպանմամբ:
Երևանի ենթակայության մանկապարտեզների 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, բացի նրանից, որ ձախողակ և հարկեր թաքցնող գործարար է, նաև սիրում է սուտ խոսել։ Մի օրինակի մասին արդեն խոսել եմ. չկա պարետի որոշում, որով արգելվում է 40 հոգուց շատ մարդկանց գտնվել նույն փակ տարածքում։ Հիմա անդրադառնամ երկրորդ ստին, ընդ որում, կարող եք սրանով տեսնել նաև Գևորգ Մուրադյանի՝ բուհական կառավարման վերաբերյալ ծանծաղ պատկերացումները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: