Բաժիններ՝

«Սա է արդյունքը, երբ առանց հետևանքների ծանրության մասին մտահոգվելու, սեփական փիառի ու կարճաժամկետ քաղաքական տեքստերի համար պատրաստ էս վտանգել հանրային առողջությունը». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մեկ օրվա ընթացքում թեստավորվածների 10 տոկոսի պատասխանը դրական է: Մեկ օրվա ընթացքում ունենք 19 մահ:

Սա է արդյունքը, երբ առանց հետևանքների ծանրության մասին մտահոգվելու, սեփական փիառի ու կարճաժամկետ քաղաքական տեքստերի համար պատրաստ էս վտանգել հանրային առողջությունը:

Ցանկացած մասնագետի համար ավելի քան ակնհայտ է, որ այս թվերն աճելու են` մի քանի օրվա ընթացքում հանգեցնելով առողջապահական համակարգի ճգնաժամի:

Տապալած աշխատանքը մի քանի օր քողարկելու համար բացել ուսումնական հաստատություններն ու հետո նորից մեղքը բարդել հասարակության վրա, որը հանգեցնելու է առողջապահական կոլապսի։

Աշխատելաոճը չի փոխվում։ Լսում են մասնագետների կարծիքը, ահազանգերը, որպեսզի անեն ուղիղ հակառակը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս