Բաժիններ՝

Դատապարտյալին տեսակցության եկած կնոջը մոտից հայտնաբերվել է 0․6 գրամ քաշով թմրամիջոց

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, սեպտեմբերի 1-ին, ժամը 13։30-ի սահմաններում, իրացնելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներից ստացած օպերատիվ տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալին կարճատև տեսակցության եկած կնոջը։

«Զննության արդյունքում կնոջ սպորտային կոշիկի տակդիրի տակից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված 1 բջջային հեռախոս, իսկ սեռական օրգանից՝ պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել փայլաթիթեղով պարուրված, 0․6 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն զանգված և բջջային հեռախոսի լիցքավորման լար»,- հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Փաստի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում դատապարտյալը խոստովանել է կնոջ մոտից հայտնաբերված արգելված իրերի հասցեատերը լինելու հանգամանքը։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս