Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը՝ 15 000 անձի համար։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր:
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախյան առաջին պատերազմից հետո անհայտ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց ճակատագրերը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դրական գնահատելով քաղաքացիների պատրաստակամությունը՝ մասնակցել երկրի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր այս միջոցառմանը, միևնույն ժամանակ, հրահանգել է անել հնարավորը՝ հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու և մասնակիցների տեսական ու գործնական գիտելիքները էապես հարստացնելու համար։
«Ես այդ արձանի բացմանը եղել եմ 1975 թվականին՝ 12 տարեկանում, դեռահաս եմ եղել, 12 տարեկանից ես այդ արձանը գնում գալիս եմ և բացասական էներգետիկա չեմ ստանում։ Եթե սատանիստական բան լիներ, մենք մեր ձայնը բարձրացրած կլինեինք, եթե ոչ սովետական տարիներին,ապա սովետական տարիներից հետո։ Ես չեմ էլ ուզում մեկնաբանել այդ կնոջ ասածները, վառ երևակայություն ունեցող կին է»,- ասել է նա։
Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում: Քննարկվել է նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը:
Մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում ռուսաստանցի խաղաղապահները վարժանք են անցկացրել` ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։
Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի իրավաբան, պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ:
Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։
Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում բնակիչները երկու շաբաթ է՝ շարունակում են պահանջել դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:
2021 թվականի օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվել է 1341 զանգ, որից՝ 53-ը տեխնածին, 55-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի, 39-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ կանչեր են: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Արտակ Բեգլարյանը օգոստոսի 29-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և փոխնախարար Ռուբեն Սարգսյանին:
2021թ. օգոստոսի 29-ին` ժամը 19:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 139-րդ կ/մ հատվածում միմյանց են բախվել «MERSEDES BENZ» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները և «MERSEDES BENZ» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը՝ 3-ամյա աղջիկը, մահացել է:
Օգոստոսի 23-ից 29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 301-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 222 հրդեհի, 1 փլուզման, 13 ինքնասպանության փորձի դեպք, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 164 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵկ-ից։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օգոստոսի 28-ին, ժամը 11.50-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ճանապարհին մի տղամարդու վրաերթի են ենթարկել, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Գյումրիի բնակչին մեղադրանք է առաջադրել սպանության փորձ կատարելու համար:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից տեղեկացնում են․ «Օգոստոսի 28-ին տեղեկատվություն էինք տարածել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին:
Օգոստոսի 30-ին, ժամը 03:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Գորկու 2-րդ փողոցի տներից մեկում:
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 29-ին, ժամը 18։20-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակունք գյուղի հարակից տարածքում։
Օգոստոսի 29-ին, ժամը 19:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Օգոստոսի 29-ին, ժամը 20:54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`