Բաժիններ՝

Արցախի անկախության 30-ամյակի օրը ծնվել է Արտակ Բեգլարյանի դուստրը

Արցախի անկախության հռչակման 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, ծնվել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի երկրորդ զավակը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ իմ մարտական ընկերոջ որդու՝ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին:

Ի սրտե շնորհավորելով Արտակի ընտանիքին՝ ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովուրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է մաքառում, իսկ պայքարի լավագույն արդյունքը այդ սերնդի՝ մեր երազանքների հայրենիքում ապրելն ու արարելն է»,- նշված է նախագահի գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930