Սևանից սիգի որսի ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը․ չափաքանակն ավելացվեց 50 տոննայով

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1603-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

ետրոսյանի խոսքով՝ այս փոփոխությունը բխում է 2021 թվականի մարտի 25-ին մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացը կարգավորելու  անհրաժեշտությունից․

«Սևանա լճում արդյունագործական որսի համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ։ Արդյունագործական որսն իրականացվել է 2021 թվականի մայիսի 14-ից, կնքվել է 303 պայմանագիր՝ շուրջ 221 տոննա սիգի արդյունագործական որս իրականացնելու համար․․․ Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, սահմանված չափաքանակի շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել։ Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ ևս առկա է որոշ չափաքանակ՝ շուրջ 20 տոննա, ինչը պայմանագիր կնքած ձկնորսները, եղանակային պայմաններով պայմանավորված, չեն հասցրել որսալ։

Արդյունագործական որսի կազմակերպման և իրականացման ընթացքում աշխատանքային կարգով շարունակական քննարկումներ են կայացել շրջակա միջավայրի նախարարի,  Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ ընթացքում ծագած խնդիրները հասկանալու և դրանց լուծման համար անհրաժեշտ փոխհամաձայնեցված տարբերակի  որոշման ուղղությամբ։ Քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաև առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը և պայմանագրերի գործունեության ժամկետները։ Առաջարկն առանձին քննարկվել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների հետ և ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացնել ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս»։

Կառավարությունն ընդունեց այս որոշումը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս