
Հրդեհ՝ Հացառատ գյուղում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 14:27-ին: Հացառատ գյուղի Բուռնազյան փողոցում այրվել է մոտ 20 հակ անասնակեր։