Ադրբեջանական զենքերը մարդկայնության արժեքներից դուրս են. Մուրադյանը` տուժածների վնասվածքների մասին
Աշխարհի բոլոր բժիշկները պարտավոր են իրենց վրդովմունքի և բողոքի ձայնը բարձրացնել հակառակորդի կողմից համաճարակի շրջանում պատերազմ հրահրելը և ագրեսորին կոչ անել կանգ առնել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Այն զենքերը, որոնք կիրառում են և այն վնասվածքները, որոնք տեսնում ենք ուղղակի բոլոր մարդասիրական, համամարդկային արժեքներից դուրս են՝ հաշվի առնելով նրանց բնույթը, հաշվի առնելով նրանց վտանգավոր էությունը: Այսպիսով կարող ենք ասել, որ այդ զենքերի կիրառումը անմարդկային բնույթ է կրում: Առավել ևս մի պահի, որ մենք բոլորս աշխարհում փաստացի համախմբված ենք այլ արհավիրքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասաց Մուրադյանը: