Բաժիններ՝

20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սպիտակ փոշենման և բյուրեղանման զանգվածներ

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

Ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Արղության փողոցից բերման ենթարկեցին Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների երկու բնակչի, որոնցից մեկը՝ 20, մյուսը՝ 24 տարեկան։

20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սպիտակ փոշենման և բյուրեղանման զանգվածներ։ Ըստ բերման ենթարկված 24-ամյա երիտասարդի՝ հայտնաբերված զանգվածները մեթամֆետամին թմրամիջոց են և պատկանում են իրեն, ինքն է օգտագործում:

Հանգամանքերը պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս