Բաժիններ՝

Նոր անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրը մինչև տարեվերջ կլուծվի․ Արա Ֆիդանյան

Նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով անձնագրերի բլանկներ մատակարարող ընկերության մոտ խնդիրներ և դժվարություններ են առաջացել։

Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները շատ երկար սպասում նոր անձնագրերի տրամադրմանը:

«Օրեր  առաջ մենք բավականին մեծ խմբաքանակ արդեն ստացել ենք, և որևէ խնդիր այս պահին առկա չէ ու մոտակա ժամանակահատվածում, համենայնդեպս, 821 նմուշի անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիր չի լինի»,- ասաց փոխոստիկանապետը:

Նա նշեց նաև, թե ունեն անձնագրերի նոր մրցույթի հաղթող ընկերություն, որը ևս կարճ ժամանակահատվածում՝ մինչև տարեվերջ, պետք է մեծ  խմբաքանակ տրամադրի:

«Այդ խնդիրն ամբողջովին լուծված է»,- վստահեցրեց Արա Ֆիդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս