Բաժիններ՝

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատվեցին. ԱԺ-ն ընդունեց Վահան Քերոբյանի «Քաղաքակրթական նախագիծը»

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում քննարկման ընթացքում փոփոխությունների էր ենթարկվել.  առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով կառավարությունն առաջարկում էր տոներին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը, ապա առաջարկել ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը:

Հիշեցնենք՝ Մայր Աթոռը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր:

Ի պատասխան, սակայն, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հակադարձել էր հետևյալ հիմնավորմամբ. «Ես Հայ Առաքեալական եկեղեցու հետևորդ եմ, զավակ եմ  և փորձում եմ իմ գործողություններով լինել բարեպաշտ քրիստոնյա։ Սակայն, երբ խոսում ենք պետության և կառավարության մասին, ապա գիտեք, որ Եկեղեցին ու Պետությունն անջատ են գործում։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց պետք է զարմանք հայտնել, որ նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 30-31 չնշել, որովհետև դա բացարձակ եկեղեցական տոն չէ։ Ասենք, եթե մի կողմից՝ իրենք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող մեզ օգնեն և առաջարկեն չնշել դեկտեմբերի 31-ը և 1-ը, որը որևէ հոգևոր նշանակություն չունեցող տոն է։ Դե, մենք առողջ բանականությամբ առաջնորդվող մարդիկ ենք, հետևաբար՝ մենք աշխատանքում փորձում ենք գտնել ճիշտ բալանսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս