Բաժիններ՝

Արյունաբանական կենտրոնը հայտնում է արյան դոնորների շտապ անհրաժեշտության մասին

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։ Արյունաբանական կենտրոնն այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Հարգելի հայրենակիցներ,

Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության։

Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով», հորդորում է ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը՝ հայտնելով կենտրոնի հեռախոսահամարը՝ 010-28-38-23, և հասցեն՝ Երևան, Ներսիսյան 7։

Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կենտրոնի կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930