Բաժիններ՝

Հոսպիտալացված քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ից։

«Մի մասի հետ կապի մեջ ենք, որպեսզի իմանանք, թե ինչպես են զգում։ 5 օբյեկտները, որոնք փակ են՝ հավանական է, որ այս երկու օրը բացվեն»,- նշեցին ընկերությունից։

ՍԱՏՄ լրատվական ծառայությունից էլ տեղեկացնում են, որ նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման արդյունքում՝ «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Ընկերության մասնաճյուղերում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսիային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և «Տաշիր» առևտրի կետում գործող մասնաճյուղերի:

Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Հայաստանի տարածքում վերաբացվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս