
Ինչո՞ւ էր Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը «Յուքոմ»-ի հայտարարությունը տարածում ադրբեջանական կոչով

Քիչ առաջ «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը հաղորդագրությամբ զգոնության կոչով էր դիմել բաժանորդներին՝ հորդորելով չտրվել թշնամու սադրանքներին:
«Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել։
Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։ Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։ Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։ Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն»,- մասնավորապես նշված էր ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվության սադրիչ փորձերին չտրվելու այս կոչը, սակայն, այլ կերպ էր ընկալվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցում. https://www.armtimes.com/կայքում «Յուքոմի» հայտարարությունը տարածվում էր հենց ադրբեջանական ապատեղեկատվության արշավին հատուկ՝ «Ucom-ը հորդորում է անջատել էլեկտրոնային SIM քարտերը» վերնագրով:
Նկատենք՝ այս պահին արդեն «Հայկական ժամանակում» տեղ է գտել հայտարարության ճիշտ տարբերակը: