Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ սփյուռքից եկած յուրաքանչյուր բեռ ուղարկվում է Արցախ`ըստ անհրաժեշտության։
Սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ:
«Անձնակազմի հավաքագրումը, ըստ էության, կարելի է ասել, որ գործընթացը մոտենում է ավարտին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորման գործընթացին:
Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ:
«Էսօր մեր երկրում պետք ա, էսպես, թասիբը եռար, եռար, այ սենց… Հայաստանը և Արցախը և Սփյուռքը պետք ա թասիբի կաթսա լիներ: Սփյուռքը, իմիջիայլոց, թասիբի կաթսա ա հիմա, եռում ա, Սփյուռքի թասիբը հիմա եռում ա, ինչի կապակցությամբ ուզում եմ գլուխ խոնարհեմ մեր սփյուռքահայ ժողովրդի առաջ»:
«Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ էս օրակարգին նվիրված լինի նույնպես և նույնչափ, ինչքան որ նվիրված և նվիրված կանգնած են այն զինվորները, որոնք իրենց դիրքը թեկուզ կյանքի գնով չեն լքում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը։
Արցախցի պատանիներին ապագա մասնագիտության կողմնորոշման հարցում աջակցելու նպատակով իրականացվող «Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագրի առաջին փուլն ավարտվեց:
Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով:
Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայից Խոր վշտով տեղեկացնում են, որ վախճանվել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։
Ֆորմուլա 1-ի «Red Bull»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերշտապենը 100 դոլար է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաև մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները: Թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով, 29-ին նույնքան կբարձրանա։
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։
Հոկտեմբերի 26-ին, ժամը 08:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շրվենանց գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 19-25-ը գրանցվել է 319 դեպք, որից 173-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 105 հրդեհի, 1 փլուզման, 1 ջրահեղձման, 10 ինքնասպանության փորձի, 2 օձի հայտնաբերման դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 101 կենցաղային կանչ. տուժել է 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի:
Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։
Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում ժամը 08։00-ից հետո համեմատաբար հանգիստ է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ռուսաստանից հումանիտար օգնության հերթական խոշոր խմբաքանակն է ուղարկվել Հայաստան:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Kultuurikatel մշակութային կազմակերպության կենտրոնում hոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայկական սննդի առաջին փառատոնը։
Օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանով, աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։