Բաժիններ՝

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում արձանագրել են բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացի խախտումներ։ Բացի այդ՝ բժշկական հաստատության ղեկավարի հրամանով նշանակված չեն եղել COVID-19 հսկողության պատասխանատուներ։

Տրվել են խախտումները հրատապ վերացնելու կարգադրագրեր։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031