![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/arcax-52.jpg)
Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։
Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։