«Իրենց երեխեքը ամաչելու են գերեզմանաքար դնեն, որ թքի մեջ չկորի այդ գերեզմանաքարը». Արմեն Գրիգորյան

Մասնագիտությամբ ԼՕՌ բժիշկ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ իշխանությունների որոշումներում և գործողություններում անհնար է տրամաբանություն գտնել:

«Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այս ամենի հետևանքով մարդիկ չմահանային, և այդ մահացած մարդկանց ամիսներ շարունակ չպահեին պոլիէթիլենային պարկերի մեջ՝ մորգի հատակին: Այս ամենը վերաբերում է Հայաստանի գլխավոր կուկուին՝ առողջապահության նախարարին, որը, չգիտես՝ ինչու, խոսում է Զարուհի Փոստանջյանի ձայնով: Իշխանությունները նայում են՝ Եվրոպայում ինչ են անում, նույնը կրկնում են՝ առանց խորանալու՝ պետք է, պետք չէ: Ուզում եմ հիշեցնել, որ վերջին քովիդի ալիքի ժամանակ Հայաստանը և՛ մահացություններով, և՛ հիվանդացություններով զբաղեցնում էր բավականին բարձր հորիզոնական: Դրա պատճառն այն էր, որ ԱՆ-ն քովիդ կենտրոններին պրոտոկոլներ է բաժանել, իսկ այդ կենտրոններում նորմալ բժիշկ չէր աշխատում: Անգրագետ օրդինատորներն էին աշխատում, որոնք «Դիմեդրոլ» են նշանակում ցավերը հանելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանով՝ հունվարի 22-ից հանրային վայրեր կկարողանան այցելել միայն պատվաստված կամ քովիդ թեստի բացասական արդյունք ներկայացնող քաղաքացիները: Անահիտ Ավանեսյանի հրամանի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով:

Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է տրամաբանական, որ այս ցուցակում հանրային տրանսպորտն ընդգրկված չէ, այն պակա՞ս վտանգավոր է և այնտեղ վիրուսը չի՞ տարածվում:

«Որովհետև դեբիլ են, բա դեբիլների հեղափոխություն ինչո՞ւ են ասում: Տրամաբանություն մի փնտրեք իրենց որոշումներում: Սրանք իրենց որոշումներով վատագույն դեպքում մարդ են սպանում, լավագույն դեպքում՝ վատացնում են վիճակը: Ամենալավագույն դեպքում կարող են ոչինչ չփոփոխել: Ես չգիտեմ ինչ-որ փաստ, որ իրենց որոշումները ինչ-որ ոլորտում լավացման բերի»,- ի պատասխան՝ ասաց նա:

Նա նշեց, որ գործող իշխանությունների ընդունած բոլոր որոշումներն իր վրա չեն ազդում. «Բացի այն, որ ես այդ որոշումների վրա թքած ունեմ, իրենց շատ քիչ է մնացել: Իրենք իրենց արած ամեն ինչով միայն արագացնում են իրենց վախճանը: Ես հուսով էի, որ մինչև տարվա վերջ իշխանափոխություն կլինի, որովհետև նոյեմբերի 16-ի Սյունիքի մեկօրյա պատերազմից հետո, երբ այնտեղ կրակում էին, իսկ այստեղ իր թերթը գրում էր, թե ունենք զոհեր, գերիներ, հիստերիկ գրառումներ էր անում, իսկ ԱԺ-ում իրենց ամենավերջացած ՔՊ-ականները ակտիվացել էին… իմ կարծիքով՝ իրենց երեխեքը ամաչելու են գերեզմանաքար դնեն, որ թքի մեջ չկորի այդ գերեզմանաքարը, այ, այդ մարդիկ դուրս եկան և սկսեցին հակառուսական շատ կոշտ բաներ խոսել, իբր մարդ են դարձել:

Ինձ թվում էր՝ դրանից հետո մինչև տարվա վերջ սրանց կոկորդները կկրծեն, արյունը կխմեն ռուսները, բայց երևի այդտեղ մի այլ խնդիր կա՝ ո՞վ է հաջորդը: Թեկնածու չկա: Դա խնդիր է: Երբ այդ խնդիրը լուծեն՝ մի կնոպկայի հարց է սրանց գնալը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս