
«Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը»․ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը։ Դրա փոխարեն պետք է ապրել Հիսուսի և ավետարանական պատգամներով։ Քրիստոնեությունն ապրված կյանք է և ոչ թե փիլիսոփայություն։ Ի վերջո՝ մեր գերխնդիրը նույնն է՝ չենք կարողանում ԳԼԽԱՎՈՐԸ երկրորդականից զանազանել»։
Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար:
«Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,– ասել է Գ․ Ծառուկյանը: