
Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքության «Ֆեյսբուք»-ի էջից:
Տեղեկության մեջ նշվում է, որ Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել հունվարի 13-ին և պատասխանը դրական է եղել:
Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի դեմ պատվաստված է երկու դեղաչափով:
Նշվում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը թեստի դրական պատասխանն ստանալուց անմիջապես հետո մեկուսացել է: