Բաժիններ՝

Պարեկները հայտնաբերել են 4 հետախուզվողի

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հունվարի 9-ից 16-ն իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1270 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 199 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 129, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։ 102 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 53-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 28-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 127-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 4 հետախուզվողի, ինչպես և կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 24 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31