«FlyOne Armenia» ավիաընկերությունը պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթի իրականացմանը, որը կայանալու է փետրվարի 2-ին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են, հակահամաճարակային միջոցառումները հաշվի են առնված: Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերի նկատմամբ հետաքրքրություն կա:
Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների եւ մերկասառույցի պատճառով. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն արգելվել է կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար:
«Շուրջ 20 տարի կրպակը փակել է խանութի մուտքը՝ պատճառելով նյութական վնաս, իսկ այն հեռացնելու համար քայլ չեն ձեռնարկում ո՛չ Քաղաքապետարանը, ո՛չ էլ պատկան այլ մարմիններ»,- ահազանգում է Հասմիկ Ազարյանի լիազոր ներկայացուցիչ Վալյա Շտոյանը, ով 2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրած բողոքով բարձրացրել է իր վստահորդ Հ. Ազարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա թիվ 54 հասցեում գտնվող խանութի դիմաց Կ.Սիմոնյանին պատկանող կրպակը ոչ իրավաչափ 1.1 մետր հեռավորության վրա տեղադրելու արդյունքում իր վստահորդի իրավունքները խախտելու հարցը:
Ըստ դիմելիության՝ ՊՈԱԿ-ը միջնորդում է համապատասխան պոլիկլինիկային՝ քրեակատարողական հիմնարկի տարածքում ցուցակագրված ազատազրկված անձանց պատվաստումային գործընթացը քրեակատարողական հիմնարկում իրականացնելու համար՝ այդպիսով առավել արագ կազմակերպելով գործընթացը:
Փետրվարի 1-ին, ժամը 11:44-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը:
Փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը սպասվում են տեղումներ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի շուրջ հետաքրքիր առաջարկներ ու նոր լուծումներ են ներկայացվել։
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշումը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին:
Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել:
FlyOne Armenia ավիաընկերության՝ Երեւան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 2-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավիատոմսերը սկսում են 90 եվրոյից կամ մոտ 50 հազար դրամից:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Ռուսաստանում անցած շաբաթ քովիդով հիվանդացությունն աճել է 102,8 տոկոսով, իսկ հոսպտալացումների թիվը 100 հազար բնակչի հաշով՝ 40,4 տոկոսով:
Շտապօգնության խումբը երիտասարդին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Կենտրոնական բաժին ստացված հաղորդումը հետևյալ բովանդակությունն ուներ՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից տեղափոխվել է տղամարդու դիակ։
Խափանման միջոցը՝ կալանք:
Միսս ԱՄՆ-2019-ին՝ Չեսլի Քրիսթին, մահացած են գտել Նյու Յորքում: Այդ մասին հաղորդել է New York Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրների: Մրցույթի 30-ամյա հաղթողի մարմինը հայտնաբերել են կիրակի օրը՝ հունվարի 30-ին, 60-հարկանի երկնաքերի մերձակայքում:
Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով հիվանդացության եւ հոսպիտալացումների թվի աճ է նշվում երեխաների ու դեռահասների շրջանում. փետրվարի 1-ից նրանց բուժման համար մահճակալների ֆոնդը կընդլայնվի գրեթե մինչեւ 1,3 հազար, լրագրողներին հայտնել է սոցիալական զարգացման հարցերով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասյա Ռակովան:
24-ամյա Արտյոմ Գասպարյանը հետախուզվում է
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
168.am-ն օրերս անդրադարձել էր Վարդաշենից թիվ 1 տուն-ինտերնատ տեղափոխված շահառուների նոր պայմաններին: Մեր այդ անդրադարձում պատմել էինք նաև Վիոլետա Մկրտչյանի մասին, որը պնդում էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Ի դեպ, տիկինն իր անկողնու վերևում փակցրել էր վարչապետի նախընտրական պաստառը, որը խոստանում էր՝ «Ապագա կա՛ Ապագա»:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու պարեկները հայտնաբերեցին արնանման հետքեր, կոտրված շեղբով դանակ, լապտեր և այլն։ Հետո պիտի պարզվեր, որ դանակի շեղբը մնացել էր սպանվածի մարմնում։
«ՀայՓոստ» ընկերությունը ցանկանում է վերանայել ունիվերսալ ծառայությունների սակագները, ինչի համար հունվարի 11-ին դիմել է ՀՀ Հանրային ծառայությունների հանձնաժողով (ՀԾԿՀ): 13.01.2022թ. հանձնաժողով ներկայացված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտն ընդունվել է ուսումնասիրության:
Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ավետիս Ծատուրյանը, ով մինչ այժմ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
«Շատ են անկել, անկել է սիբիրյան լուսան, արջ, մուֆլոն, բեզոարյան այծ, անկել է կուլանը, բազմաթիվ թռչուններ են անկել, օձերի բաժնում է անկումներ գրանցվել․․․ Եթե մենք հասել ենք մի վիճակի, որ չենք կարողանում մի այգի պահենք, որ սա դարձել է կոռուպցիայով ու ծանոթով մարդկանց նշանակելու տեղ, եթե սա պետք է փակվի, մի՛ սպանեք կենդանիներին, ազնվորեն ասեք, կարծում եմ՝ հանրությունն ըմբռնումով կմոտենա․․․»։
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 2000թ. ծնված կալանավորված անձի մահ է գրանցվել: