
Վերին Լարսն այսօր. Ռազմավարական ճանապարհին կրկին սահմանափակումներ են մտցվել

Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների եւ մերկասառույցի պատճառով. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն արգելվել է կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար:
Այդ մասին հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Մյուս բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար երթեւեկությունը Ռուսաստանի ուղղությամբ Ռազմավիրական ճանապարհով ազատ է: Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն իրականացվելու է շուրջօրյա ռեժիմով՝ միայն հակահուսինային թունելներով:
Միակողմանի է լինելու թունելներով երթեւեկությունը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 30-տեղանոց ավտոբուսների համար: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը: