Բաժիններ՝

Տեղեկություններ էին ստացվել, որ 3 երիտասարդ գողություններ են անում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ երեք երիտասարդ Գեղարքունիքի մարզում գողություններ են անում:

Ստացված տեղեկությունների մշակման արդյունքում պարզվեց, որ նրացից մեկը՝ Արմավիրի, երկուսը՝ Արարատի մարզի բնակիչներ են:

Բավարար ապացույցներ ձեռք բերելու նպատակով քրեական ոստիկանության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց միացան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հունվարի 29-ին կասկածվողներից մեկը, որ Արմավիրի Բաղրամյան գյուղի 26-ամյա բնակիչ է, Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց:

Նույն օրը Նոր Խարբերդ համայնքից ոստիկանության Սևանի բաժին ներկայացվեցին նաև հանցակից անչափահասները:

Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ նրանք անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գեղարքունիքի մարզում 20-ից ավելի բնակարանային գողություն են արել՝ հափշտակելով տարբեր իրեր։ Պարզվեց նաև, որ նրանք արել են շուրջ մեկ տասնյակ այլ գողություններ՝ թիրախ ընտրելով խանութներ։

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28