Բաժիններ՝

«FlyOne Armenia»-ն պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթին

«FlyOne Armenia» ավիաընկերությունը պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթի իրականացմանը, որը կայանալու է փետրվարի 2-ին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են, հակահամաճարակային միջոցառումները հաշվի են առնված: Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերի նկատմամբ հետաքրքրություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ ներկայում չվերթի առնչությամբ առկա աշխուժության մակարադակը համապատասխանում է ընկերության նախնական կանխատեսումներին:

«Մենք կարևորում ենք այս ուղղությամբ օդային հաղորդակցության վերականգնումը՝ փոխադարձության հիմքի վրա։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, այն շատ լավ հնարավորություն է պոլսահայ համայնքի և Մայր հայրենիքի միջև կապն ամրացնելու համար»,-ասաց Արամ Անանյանը:

Ավիաընկերության ուշադրության կենտրոնում են հակահամաճարակային միջոցառումները։ Օդանավում դիմակ կրելը պարտադիր է լինելու։ Ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը: Արամ Անանյանն ընդգծեց՝ ուղևորների առողջությունն ու անվտանգությունն իրենց համար առաջնահերթություն է։

Սկզբնական շրջանում նախատեսված է Երևան- Ստամբուլ- Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել: Չվերթի համար նախատեսված օրերն են՝ երկուշաբթին և ուրբաթը: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս