Բաժիններ՝

Թալիբներն ԱՀԿ-ին խնդրել են «օմիկրոն» շտամի հայտնաբերման թեստեր տրամադրել

Աբդուլ Սալամ Հանաֆին, որն Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմից նշանակվել է ժամանակավոր կառավարության փոխնախագահի ապշտոնում, փետրվարի 1-ին դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հայտնաբերման համար թեստ-համակարգեր տրամադրելու խնդրանքով:

Այդ մասին հայտնել է շարժման մամուլի քարտուղարի տեղակալ Ինամուլլա Սամանգանին: «Հանաֆին ԱՀԿ-ին հորդորել է տրամադրել կորոնավիրուսի օմիկրոն շտամի ախտորոշման հավաքանիներ, ինչպես նաեւ միջոցներ քաղցկեղով տառապող մարդկանց բուժման համար, որի պատճառը պատերազմն ու ռմբակոծումներն են (…) վերջին քառասուն տարվա ընթացքում»,- գրել է Սամանգանին Twitter-ում՝ ամփոփելով Աֆղանստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Դապենգ Լուոյի եւ ԱՀԿ-ի Արեւելյան Միջերկրականի երկրների համար պոլիոմիելիտի վերացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Համիդ Ջաֆարիի հետ թալիբների կառավարության փոխնախագահի հանդիպման արդյունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28