Բաժիններ՝

Պարզվել են Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են՝ 2021թ. հունիսի 19-ին Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 42-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոճանապարհի հիշյալ հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում պատասխանատու անձանց կողմից չեն ապահովվել անվտանգ երթևեկության կանոնները, ճանապարհը չի կահավորվել երթևեկության անվտանգությունն ապահովվող նշաններով, ինչի արդյունքում «Զիլ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց և վերջինիս վարորդի ու նրա ուղևորի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Հավելենք, որ 2022թ․ հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և որոշում է կայացվել՝ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս