Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ժամը 13։00 դրությամբ Կապանում և Ստեփանակերտում +20, Իջևանում +18, Մեղրիում և Արենիում +17 աստիճան է։ Օդի ջերմաստիճանը բարձրացել է նաև Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում և +5․․․+9 աստիճան է։
Հունվարի 14-ին, ժամը 09։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Հունվարի 13-ին, ժամը 00.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար էին բախվել «ԲՄՎ», «Մազդա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Թանկացումները սկսվել են նախքան Ամանորը: Պարենային շուկայում առաջին հերթին ձեթը, ալյուրը, հացը, ինչպես նաև շաքարավազը թանկացան: Սա կապված է նրա հետ, որ Ռուսաստանում ևս նշված ապրանքները թանացել էին»,- ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ ներկրվող ապրանքը եթե թանկ եկել է, Կառավարությունը ներկրողին կամ վաճառողին չի կարող ստիպել չթանկացնել:
Հայաստանում 2017 թվականի հոկտեմբերին անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին:
Գնաճի միտումները՝ սպառողական շուկայում. ՈՒՂԻՂ
«Որոնողական խմբերը վերադարձան. ոչ մի կենդանի մարդ չեն գտել». Արսեն Ղուկասյան
Վիրավորում ստացած զինծառայողների համար քայլակներ ձեռք բերելու կարգը հեշտացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։
Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգուշություն:
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ՝ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թվականի հունվարի 27-ը։
«Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել է անձնակազմի՝ կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցի երկու բաղադրիչներից առաջինով պատվաստումը։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1000 չափաբաժին, ժամանել է Գյումրիի ՌԴ ՊՆ ռազմական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 14-ին, ժամը 01:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատովկա գյուղի մոտակա դաշտերում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մսամթերքի արտադրությունն ավելացել է 1.4 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի 10 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները, թեկուզ չնչին, բայց ավելացել են. պաշտոնական տվյալներով՝ աճը կազմել է 0.2 տոկոս:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հրապարակ» թերթը գրում է․ «Առողջական խնդիրներով մեկուկես ամիս Գերմանիայում բուժվող Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ վերադարձել է։ Գեներալի մոտ տարեվերջին կտրուկ սրվել էին առողջական խնդիրները, երկար տարիների անոթային հիվանդությունը սպառնում էր անգամ նրա կյանքին։
Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից:
86 տարեկան հասակում կարճատեւ հիվանդությունից հետո մահացել է բրիտանացի միլիարդատեր եւ Telegraph Media Group մեդիահոլդինգի սեփականատեր Դեւիդ Բերքլին:
Հունվարի 12-ին ճանապարհային ոստիկանության՝ հանրապետության մարզերը սպասարկող 2-րդ գումարտակի, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունվարի 9-ի կեսգիշերին Գայի պողոտայում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ։
Ռուսաստանցի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 94,2 միլիոն թեստ, հունվարի 12-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 30-ից 5 և 6 տարեկան փոքրիկ աղջիկների հետ Շուշին լքած Անուշ Մելքումյանի ընտանիքն օգնության կարիք ունի: «Ժամանակավոր բնակվում ենք Երևանում, այս պահին ունենք տան կոմունալների վճարումները կատարելու խնդիր: Հայրս էլ վատառողջ է, բուժման, դեղեր ձեռք բերելու համար ևս գումար է անհրաժեշտ, ինչն այս պահին չենք կարողանում ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Մելքումյանը: Անուշը […]
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Բրինձը 540-ից դարձել է 640 դրամ, հացը 200-ից դարձել է 220 դրամ, 40-50 դրամանոց ձուն դարձել է 70-80 դրամ, ալյուրն է թանկացել, հետևաբար՝ նաև խանութում վաճառվող խմորները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մի սպառող:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: