Բաժիններ՝

Եղեգնաձորում և Վայքում իրականացվել է ուժեղացված ծառայություն

Մարտի 7-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, ինչպես և ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները Եղեգնաձորի բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Միջոցառման ընթացքում ստուգվել են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ և այլն։

Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 9 արձանագրություն։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 տրանսպորտային միջոց։ Բացահայտվել է նաև հանցագործության 1 դեպք։

Ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև ոստիկանության Վայքի բաժնի սպասարկման տարածքում։ Միջոցառմանը բաժնի ծառայողներից բացի ներգրավված են եղել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները։ Ստուգվել է մի քանի տասնյակ մեքենա։ Հայտնաբերվել է գազային ատրճանակ ու դանակ։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031