Բաժիններ՝

Ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք է հայտնաբերվել

Հարուցված քրեական գործի քննության շրջանակում Գորիսի ոստիկանները մարտի 5-ին խուզարկել են Տեղ համայնքի Քարաշեն գյուղի 38-ամյա մի բնակչի բնակության վայրը։ Տանը կից գոմում, որը պահեստարան էր ծառայում, հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու պահունակ՝ լիցքավորված 42 փամփուշտով: Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը 44-օրյա պատերազմից հետո բերել էր Արցախից:

Զենք-զինամթերքը առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031