
Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է կնոջ և տղամարդու դիեր. ՀՀ ոստիկանություն

Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 հեռախոսահամարով ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։
Նախնական տվյալներով նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։