Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը «Օդնոկլասսնիկի»-ում պաշտոնական խումբ է բացել

Ռուսաստանի կառավարությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում պաշտոնական խումբ է բացել, որտեղ ամեն օր կհրապարակվեն գլխավոր նորությունները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գործադիր մարմնի պաշտոնական կայքը։

«Կառավարությունը որոշել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պաշտոնական խումբ բացել, որպեսզի քաղաքացիները, որոնք նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցիալական ցանցերից, կարողանան առաջին ձեռքից և մատչելի ձևաչափով տեղեկանալ հիմնական նորություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՌԴ կառավարությունն ամեն օր թարմ տեղեկություններ կհրապարակի ընդունած առանցքային որոշումների, վարչապետ Միխայիլ Միշուստինի ու նրա տեղակալների աշխատանքային այցերի մասին:

««Օդնոկլասսնիկի»-պաշտոնական խմբից բաժանորդները կկարողանան հավաստի տեղեկատվություն ստանալ կառավարության որոշումների և միջոցառումների մասին»,- մեջբերում է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031