Նվիրումը` անմահություն… Արմեն Բաբայան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է ավագ լեյտենանտ Արմեն Բաբայանը:

Արմեն Ռոդիկի Բաբայանը ծնվել է 1974թ. մայիսի 23-ին, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքում։

«Դպրոցն ավարտելուց ամիջապես հետո ակտիվ մասնակցել է արցախյան պատերազմին, որից հետո էլ` մնացել զինված ուժերում և անմնացորդ ծառայել հայրենիքին 27 տարի։ 2020թ. պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել հենց առաջին օրերին, բայց չի նահանջել, մնացել է իր դիրքում զինվորների հետ։ «Ամուսինս 3-րդ պաշպանականի «ֆագոտ» հակատանկային մարտկոցի 2-րդ հակատանկային հրթիռային համալիրների դասակի հրամանատարն էր:

Նոյեմբերի 3-ին Մարտունու ուղղությամբ թշնամու հարձակման ժամանակ նրան հաջողվում է ոչնչացնել հակառակորդի 3 տանկ՝ հետ շպրտելով նրանց, սակայն զոհվում է թշնամու անօդաչուի հարվածից: Բոլորը կվկայեն այն մասին, որ նա շատ հավասարակշռված, բարի, հումորի զգացումով, մարդկային ամենալավ գծերով օժտված անձնավորություն էր։ Ներողամիտ, անշահախնդիր ընկեր ու բարեկամ էր, անսահման ուշադիր հայր ու հոգատար ամուսին։ Երազում էր իր 3 որդիներին տեսնել հասուն տարիքում և համոզված էր, որ նրանք կմեծանան ազատ ու անկախ Արցախում։ Արմենի մասին դժվար է անցյալով խոսելը, նա միշտ մեզ հետ է, մեր սրտերում», – «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայրենիքի նվիրյալի այրին՝ Անուշը:

Բնութագրությունը հասանալի չէԱրմեն Ռոդիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

 

Տեսանյութեր

Լրահոս