
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 13.433 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածաների թիվը մեկ օրում աճել է 13 433-ով: Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 4 139 031-ի, փետրվարի 19-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել է 0,33 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է ավելի քան 376 686 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 18 637-ով՝ մինչեւ 3 679 949:
Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների ընդհանուր բաժինը մնացել է վարակվածների ընդհանուր թվի 88,9 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահաբեր վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 470-ով՝ նախորդ օրվա 480-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 82 396 հիվանդ:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,99 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: