Արցախի Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը փետրվարի 18-ին նախատեսվում է պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Կառավարությունը շուրջ 470 միլիոն դրամով Շուռնուխում բնակելի թաղամաս կկառուցի
Փետրվարի 17-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ ժամը 18.21-ին Հայանիստ գյուղի դաշտամիջյան հատվածից հայտնաբերվել է փետրվարի 5-ից որպես անհետ կորած որոնվող 71-ամյա Հրանտ Գաբրիելյանի դիակը:
Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրում կատարել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ:
Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն՝ Շուշի-Բերձոր ճանապարհի «Լիսագոր» հատվածում առավոտյան առկա է եղել մերկասառույց: Շինարարական կազմակերպություններն աղցանման աշխատանքներ են իրականացնում բոլոր այն տեղամասերում, որտեղ առկա է անցանելիության խնդիր:
«Շատ տիպի սպառումներ, օրինակ՝ հարսանիքներ, միջոցառումներ և այլն, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պարտքերն են մարվում: Եվ պետք ա ուշադիր լինենք և դեռևս չթուլացնենք էն աջակցությունը, որը մենք հատկացնում ենք տնտեսությանը, մինչև որ համոզված լինենք, որ արդեն ստաբիլ, կայուն վիճակում ենք գտնվում»,- ասաց Վահան Քերոբյանը, ում դիրքորոշումը կարծես թե Փաշինյանի սրտով չէր, ու վերջինս որոշեց ֆիքսել, որ «նույնիսկ ստաբիլ, կայուն վիճակում չենք դադարեցնում տնտեսությանը աջակցելը, էնպես որ…»:
Շիրակի մարզի տարածքում ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցն առավոտյան 09:30-ի դրությամբ ամբողջությամբ դարձել է ոչ երթևեկելի մի քանի տեղ շղթայական վթարների պատճառով:
Կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, գրում է hraparak.am–ը:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «2019 թ. կառավարությունը տարեսկզբի նիստերից մեկում անդրադարձավ դպրոցների սեյսմակայունության խնդրին։ Այդ ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է 4 դպրոցի ուժեղացման նախագծումը։
Փետրվարի 17-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղից դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում քիչ չեն համայնքները (հիմնականում՝ գյուղական), որտեղ ձմռան ամիսներին բավական լուրջ է դրված վառելիքի հարցը, քանի որ գյուղացիներն ուղղակի ի վիճակի չեն գազով կազմակերպել իրենց բնակարանները տաքացնելու հարցը, ստիպված օգտվում են բնափայտից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Փետրվարի 3-ի առավոտյան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մի բնակիչ ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր տվել, որ գիշերն իր գեղեցկության սրահից գողություն են արել:
Փետրվարի 15-ին, ժամը 12.30-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ոստիկանության ենթասպա Սամվել Քոչինյանը հայրենիքի համար օրհասական պահին մեկնեց Արցախ ու… անմահացավ։
Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցն առաջինը շրջանառության մեջ դրեց Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր ուժերը նրա հրաժարականի պահանջը դրեցին։ Նախ հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի արտահերթ ընտրությունների միջոցով, որոշ ժամանակ անց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, թե՝ նման պահանջ չկա ժողովրդի կողմից:
Փետրվարի 10-ին Եղվարդի մի ավտոլվացման կետից էլեկտրական շարժիչներ էին գողացել՝ տուժողին պատճառելով մոտ 1 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։
«Տանն էի, որ երկրաշարժը եղավ, ուժեղ թափ տվեց, չհավատացի, որ այս շենքը կարող էր դիմանալ։ Մասնագետները եկել նայել են, ասել են՝ լավ է դրսում մնաք, քան ներս մտնեք»,- պատմեց շենքի բնակիչներից տարեց մի տղամարդ։
Երեք տարվա մեջ մի հատիկ բնակարան չի տրամադրվել, նախորդ իշխանությունների ծրագրերից մի քանի մետր ասֆալտապատումից բացի ոչ մի բան չի արվել:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ Գյումրի քաղաքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր հնչեցնելով։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի։
Փաստաբան Ամրամ Մակինյանը կարծում է, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից։
Երկրաշարժի ժամանակ շենքի բնակիչներից ոմանց էլ թվացել է, թե հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում ինչ-որ բան է պայթեցվում: Բնակիչ տղամարդկանցից մեկը պատմեց, որ երկրաշարժի պատճառով ճաքեր չեն ավելացել, սակայն իր տանը դրանք մինչև այդ էլ քիչ չէին.
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։
Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը վստահեցնում է՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ: