Բաժիններ՝

Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 108 մլն թեստ

Ռուսաստանցի բժիշկները կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 108 միլիոն թեստ, փետրվարի 19-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 108,3 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել է 374 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 19-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 604,3 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս